ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պուտինը հեռախոսել է Նազարբաևի հետ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով

Պուտինը հեռախոսել է Նազարբաևի հետ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով
08.04.2016 | 23:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ միջնորդական քայլերի մասին։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակությունը՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցները: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի միջնորդական քայլերի մասին, այդ թվում՝ ՌԴ վարչապետի, ԱԳՆ և ՊՆ ղեկավարների մակարդակով շփումները»,- ասված է հաղորդագրությունում։ Նախագահները նաև քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջիկա հանդիպումների ժամանակացույցը։

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ